«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը։
Fast Sport հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով երկրպագուների դժգոհություններին ու իրականացրած ակցիաներին Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ, հայկական տարբեր ակումբների՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարական պահանջող հայտարարություններին՝ նա ասել է. «Ես լրիվ ընկալում և հասկանում եմ ֆանատների դժգոհությունը։ Եթե մենք Մակեդոնիայի հավաքականին չէինք պարտվում, հաղթում էինք, այս միտինգները չէի՞ն լինելու, նշանակում էր ֆեդերացիան լա՞վ էր աշխատել։ Հայաստանի առաջնության խաղերը կանգնեցնելը մեզ վնաս չէ, հայկական ֆուտբոլին է վնաս»։