Հետևեք մեզ։

Կադաստրի կոմիտեն այսուհետ ներկայացնելու է նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների վերլուծությունը

22:01, 02 նոյեմբեր 2024
Կադաստրի կոմիտեն այսուհետ ներկայացնելու է նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների վերլուծությունը

Կադաստրի կոմիտեն այսուհետ ներկայացնելու է նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների վերլուծությունը․ վերջին՝ «2024 թվականի առաջին կիսամյակի Երևան քաղաքի և Կոտայքի մարզի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների գնային և քանակական վերլուծությունը» հրապարակմամբ՝ կոմիտեն ներկայացրել է նաև «գնման իրավունք»-ով ձեռք բերված միավորների վիճակագրությունը։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

 

Այսպիսով, տեղեկանում ենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքում իրականացվել է նորակառույց (մինչև 9 տարի մաշվածություն ունեցող ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 2552 գործարք, որոնցից 2248 միավորը ձեռք է բերվել կառուցապատողից։

Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքով ձեռք է բերվել 4645 բնակարան, որից 3418 գրանցվել է Երևանում, 1227 միավորը՝ մարզերում․ համապատասխանաբար՝ 999-ը՝ Կոտայքի մարզում, 62ը՝ Արմավիրում, 23-ը՝ Տավուշում, 26-ը՝ Շիրակում, 66-ը՝ Արարատում, 9-ը՝ Սյունիքում, 11-ը՝ Արագածոտնում և 31-ը՝ Գեղարքունիքում։ Մյուս մարզերում գործարքներ չեն եղել։