Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 11-րդ ոսկե մեդալը:
Լիանա Գյուրջյանը (87 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Գյուրջյանը պոկում ու հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց:
Նույն քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Մարգարիտա Առաքելյանը, որը երկամարտում գրանցեց 214 կգ (93+121) արդյունք: Առաքելյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե, հրումում` արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Ջուլիետա Ավանեսյանը (Մ20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) և Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։