Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է Մանչեսթերի համալսարանում կատարված կողոպուտը, որի ժամանակ գողացել էին Իսրայելի առաջին նախագահի երկու կիսանդրիները, ըստ երևույթին, պաղեստինամետ ակտիվիստների կողմից:
Հակաիսրայելական Palestine Action խմբավորումը սոցցանցերում կադրեր է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես են երկու դիմակավորված անձինք ջարդում ապակե ցուցափեղկերը՝ Մանչեսթերի համալսարանից կիսանդրիներ գողանալու համար:
«Պաղեստինյան ակցիան Մանչեսթերի համալսարանից գողանում է Իսրայելի առաջին նախագահ Խաիմ Վայզմանի քանդակները: Վայզմանը կիրառեց Բալֆուրի հռչակագիրը, որը բրիտանական պարտավորություն էր՝ ընդունված 107 տարի առաջ, որը սկսեց Պաղեստինի էթնիկ զտումները՝ խլելով նրա հողերը», - ասել է խումբը X-ում:
Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնում է, որ գողության մասին հաղորդվել է երեկ կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: