Հետևեք մեզ։

Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ. «Ալաշկերտը» լիակատար աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահին

22:59, 02 նոյեմբեր 2024
Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ. «Ալաշկերտը» լիակատար աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահին

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

 

Մենք՝ ՀՖՖ անդամներս, ցանկանում ենք անդրադառնալ այն իրադարձություններին, որոնք ներկայումս կատարվում են հայկական ֆուտբոլում:

 

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք բոլորս սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին: 

 

Մեր խորին համոզմամբ, հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլ նաև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը:

 

Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն գտնում ենք, որ դրանց համար պատասխանատու է ոչ միայն և ոչ այնքան ֆեդերացիան, այլ նաև հենց նույն ակումբները, որոնք հավաքականներին պատշաճ քանակի և որակի ֆուտբոլիստներ մատակարարելու փոխարեն անդադար զբաղված են ֆեդերացիայի ղեկավարությանը և նրանց գործունեությանը որակումներ տալով:

 

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»: