Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասերին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վիրավորվել է 11 մարդ։ Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են եղել «Հեզբոլլահ»-ի ուժերը:
Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ն էլ Լիբանանից հարվածներ էր հասցրել Իսրայելի կենտրոնական տարածքներին: ԶԼՄ-ների տվյալով՝ Տիրա քաղաքում բնակելի շենք է վնասվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Արաբական լրատվամիջոցները, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի աղբյուրները, տեղեկացրել են, որ թիրախավորվել է նաև Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական հետախուզական բազաներից մեկը: Իսրայելի հյուսիսում ևս պայթյուններ են լսվել: Լարվածությունը պահպանվում է Գազայի հատվածում: