ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին, որ չի կարողանալու զսպել Իսրայելին պատասխան հարված հասցնելուց, եթե Թեհրանը հարձակում իրականացնի: Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ շփումները հազվադեպ են տեղի ունենում, ուշագրավ է, որ հաղորդագրությունն իրանական կողմին է փոխանցվել անմիջականորեն, պնդում է ամերիկյան աղբյուրը: Պորտալի մեկ այլ զրուցակցի խոսքերով, հաղորդագրությունը փոխանցվել է միջնորդի՝ Շվեյցարիայի միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։