Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս է ավարտել շրջագայությունը Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ նախագահի թեկնածուն վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա ամերիկահայ համայնքին տվել է ուժեղ, խելացի և դինամիկ բնութագրումը։
Զրույցում Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։
«Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։