Հետևեք մեզ։

Արթիկի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդու մոտ բժիշկները արձանագրել են մահ

00:25, 03 նոյեմբեր 2024
Արթիկի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդու մոտ բժիշկները արձանագրել են մահ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին։

 

Կասկածյալ Արգիշտի Ա․-ն տեղափոխվել է  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։ 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական