Հետևեք մեզ։

Գարիկ Կարապետյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

10:35, 03 նոյեմբեր 2024
Գարիկ Կարապետյանը`  ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում բարձրացրել է 170, 175, 182 կգ՝  նվաճելով փոքր ոսկե մեդալ: 

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 200, 210, 220 կգ և երկամարտի 402 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։