Հետևեք մեզ։

ՀՀ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրի ուղևորին ունենալ 100-դրամանոց. իրավագետ

10:47, 03 նոյեմբեր 2024
ՀՀ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրի ուղևորին ունենալ 100-դրամանոց. իրավագետ

Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է.

 

«Հենց 100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին.

 

Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն`«Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

 

Առնվազն այս պահին ՀՀ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրում է ուղևորին ունենալ համապատասխան ձևի (նկատի ունեմ 100 դրամ արժեքով) մետաղադրամը. ուղևորի պարտականությունները այս մասով վերաբերելի երկու օրենքներում ավարտվում են զուտ վճարման կատարմամբ, այլ ոչ թե վճարման եղանակի կոնկրետացված միջոցով:

 

Բացի դա, նման պարտականություն սահմանող և օրենք չհանդիսացող ցանկացած այլ նորմատիվ-իրավական ակտ ինքնին կհակասի Սահմանադրությանը, քանի որ անհրաժեշտ ու պիտանի չի. առնվազն այս պահին այս մոտեցումը պատշաճ հիմնավորված չէ որևէ նորմատիվ-իրավական ակտում:

 

Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էլ` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Հարգե'ք ՀՀ քաղաքացիների ազատ գործելու իրավունքը»: