Հետևեք մեզ։

Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին. Բլինքենը` բանակցությունների ավարտին

22:47, 04 մայիս 2023
Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին. Բլինքենը` բանակցությունների ավարտին

Վաշինգտոնում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

4 օր տևած բանակցությունների ավարտին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա կողմերին շնորհակալություն է հայտնել բանակցությունների համար և նշել, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, այն լինելու է պատմական։

 

Հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերը «զգալի առաջընթաց են արձանագրել», - ասել է նա։

 

 «Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ