«Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր։
Մեկ ամիս շարունակ Հայաստանի և Արցախի երիտասարդներ համախմբվել էին չափելու ֆուտզալի իրենց ունակությունները։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում գնահատել է կազմակերպված միջոցառումը․ «Ձեր ցանկությամբ կազմակերպվել է առաջնություն, խաղերը նայելիս, ես մտածել եմ, որ պրոֆեսիոնալներ են խաղացել։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ձեզնից էլ ընտրություն կատարի, որ կարողանաք մասնակցել Հայաստանի առաջնությանն ու հաղթանակներ բերեք»,-ասաց նա։
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը պատրաստակամ է իրագործելու նրանց ցանկությունները։
Հայաստան-Արցախ երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարն ավարտվել է համախմբվածության կոչով ու նոր գաղափարներ կյանքի կոչելու վճռականությամբ: