Հետևեք մեզ։

Շտապել ենք, որ հնարավոր լինի սպասարկել քաղաքացիներին, ձեր հարցերը ուղղեք Արարատ Միրզոյանին․ Ռուստամ Բադասյանը՝ Մարգարայի անցակետը շտապ վերանորոգելու մասին

12:09, 04 նոյեմբեր 2024
Շտապել ենք, որ հնարավոր լինի սպասարկել քաղաքացիներին, ձեր հարցերը ուղղեք Արարատ Միրզոյանին․ Ռուստամ Բադասյանը՝ Մարգարայի անցակետը շտապ վերանորոգելու մասին

Պայմանավորվածությունը վերաբերում էր նրան, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար գործելու է անցակետը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Մարգարայի անցակետի վերանորոգման մասին։

 

«Մենք դրա համար ենք շտապել և արել կառուցման աշխատանքները։ Ձեր հարցերին կարող են պատասխանել մեր ԱԳՆ գործընկերները։ Մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի հնարավոր լինի սպասարկել նշված կատեգորիայի քաղաքացիների հոսքը»,- ասաց Բադասյանը։

 

Հարցին՝ չի կարող նա որևէ բան փոխանցել այս թեմայի վերաբերյալ, թե ինչու չի բացվում անցակետը, Բադասյանը արձագանքեց․ «Ձեր հարցերը ուղղեք պարոն Միրզոյանին, ես չեմ կարող փոխանցել, ես ՊԵԿ նախագահն եմ»։

 

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Մարգարայի անցակետի նորոգման համար պետք է ծախսվեր նախնական մոտ 800 միլիոն դրամ, իսկ վերջնական ծախսերը, ինչպես ինքն է նշում, 1 միլիարդից ավելի էին։