Հետևեք մեզ։

ԿԽՄԿ-ն պայմաններ է ստեղծել, որ Բաքվում գտնվող հայերը շփվեն իրենց ընտանիքների հետ

09:19, 04 նոյեմբեր 2024
ԿԽՄԿ-ն պայմաններ է ստեղծել, որ Բաքվում գտնվող հայերը շփվեն իրենց ընտանիքների հետ

Հոկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված այն հայերին, որոնց մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է։

 

ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հաղորդել է, որ նրանց հետ եղել են անհատական ​​հանդիպումներ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։

 

«ԿԽՄԿ ընթացակարգերին, դիտարկումներին և առաջարկություններին համապատասխան՝ տեսակցությունները կատարվում են միայն կալանավորված կողմի հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները