Հետևեք մեզ։

Իմ և Փաշինյանի միջև սեպ խրել չի հաջողվի․ Տիգրան Ավինյան

10:20, 04 նոյեմբեր 2024
Իմ և Փաշինյանի միջև սեպ խրել չի հաջողվի․ Տիգրան Ավինյան


Տիգրան Ավինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց լրագրողներից մեկի հարցին առ այն, թե ինչու իրենց Volkswagen մակնիշի ավտոմեքենա չեն նվիրում, իսկ իրեն նվիրում են․ 


«Ես 2013ին սովորել եմ Լոնդոնում, այդ ժամանակ իմ ուսման և ապրուստի ֆինանսավորումը իրականացրել է իմ հայրը, որը մինչ այդ պետական տենդերների չի մասնակցել, պաշտոն չի զբաղեցրել, ես իր հետ այդ մասին լխոսամ և կասեմ»։


Դիտարկմանը՝ հորի՞ց է ստացել մեքենան նվեր, Ավինյանը ասաց․ «Այո»։

 

Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ վերջին շրջանում տարածող խոսակցությունների մասին՝ Ավինյանը նշեց, որ քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում։

 

Հարցին՝ Ձեր և Փաշինյանի հարաբերություններում սեպ խրողներ կա՞ն, Ավինյանը պատասխանեց․ «Եթե կան, ապա նրանց չի հաջողվի»։

 

Ավինյանը նշեց՝ որևէ թիմակցի հետ անձնական խնդիր չունի, իսկ այլ խնդիրները լուծվում են թիմի ներսում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները