Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել խոսակցություն, սկզբում այն եղել է անմիջականորեն սեղանի շուրջ 1 ժամից ավելի, ապա տեղափոխվել է այլ ֆորմատ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պայմանավորվածությունները նույնն են՝ խաղաղության հաստատում, գերիների մասով խոսակցություն, կոմունիկացիաների բացում։ Ասել, որ նոր բան է պայմանավորվել, չէ։ Խոսքը գնում է եղած խնդիրները քննարկելու և դրանց շուրջ երկկողմ լուծումներ գտնելու մասին»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով սահմանազատման վերաբերյալ Կանոնակարգի երկկողմ հաստատումից՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթը հաղթանակ է․ «Դա առաջին միջպետական փաստաթուղթն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»։
Սիմոնյանը նշել է, որ այս պահին դեռ որոշում չկա, թե որ տարածքից պետք է շարունակվի սահմանազատումը, քննարկում են։