Հետևեք մեզ։

Համաձայնագրի նախագծի որոշ առանցքային հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբերվում են. Ադրբեջանի ԱԳՆ

23:19, 04 մայիս 2023
Համաձայնագրի նախագծի որոշ առանցքային հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբերվում են. Ադրբեջանի ԱԳՆ

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման ավարտից քիչ անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 

«2023 թվականի մայիսի 1-4-ը բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

 

Նախարարներին ընդունել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենիև նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

 

Նախարարները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ, իրենց դիրքորոշումն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող առկա խնդիրների վերաբերյալ։

 

ԱԳ նախարարները և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ, բայց միևնույն ժամանակ խոստովանել են, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները տարբերվում են։

 

Երկու նախարարներն էլ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները»։