Հետևեք մեզ։

Հայ-թուրքական սահմանին Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ

14:38, 04 նոյեմբեր 2024
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

 

Նա նշեց, որ նախնական պլանավորել են ծախսել 800 մլն դրամ․


«Վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։

 

Բադասյանը նշեց, որ ստեղծել են պայմաններ, որը բավարար է դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների հոսքը սպասարկելու համար։