ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:
«Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի X-ի էջում: