Հետևեք մեզ։

Ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

14:51, 04 նոյեմբեր 2024
Ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Նոյեմբերի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 20- 25 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային  գոտիներում՝  ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքում`

4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։