Արևիկ Ավոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազի օգնականի պաշտոնից ազատվելու մասին։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Դատախազության կայքում հրապարակված հրամանից։
Hayastan.news-ին հայտնի է, որ Արևիկ Ավոյանը վերջերս էր նշանակվել Աննա Վարդապետյանի օգնական։ Նա նախկինում զբաղեցնում էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ 2024-ի հուլիսին այդ պաշտոնից ազատվելուց հետո Արևիկ Ավոյանը մասնակցել էր Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթին, սակայն դատախազ չէր դարձել, բայց կարողացել էր դառնալ գլխավոր դատախազի օգնական։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արևիկ Նավոյանը կանցնի այլ աշխատանքի։
2019-ին Ավոյանը փորձել էր աշխատանքի անցնել Արդարադատության նախարարությունում, որը նրան չէր հաջողվել։