Հետևեք մեզ։

Եվրոպացի հարկատուների դրամապանակներում պետք է ավելի շատ գումար գտնել՝ Ուկրաինային աջակցելու համար․ Ֆինլանդիայի ՊՆ

15:14, 04 նոյեմբեր 2024
Եվրոպացի հարկատուների դրամապանակներում պետք է ավելի շատ գումար գտնել՝ Ուկրաինային աջակցելու համար․ Ֆինլանդիայի ՊՆ

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը հանրային հեռարձակողին ասել է, որ անհրաժեշտ է ավելի շատ գումար գտնել «եվրոպական հարկատուների դրամապանակներում»՝ Ուկրաինային աջակցելու համար, եթե Միացյալ Նահանգների աջակցությունը թուլանա։


«Սա նշանակում է, որ եվրոպացի հարկատուների դրամապանակներում պետք է ավելի շատ գումար գտնել՝ Ուկրաինային աջակցելու համար», - ասել է նա՝ մեկնաբանելով նախագահական ընտրություններից հետո Կիևին ԱՄՆ աջակցության հնարավոր թուլացումը, գրում է Риа Новости-ն։

Հաքանենը նաև ասել է, որ այժմ «պատերազմից հոգնածության» ժամանակը չէ։


Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Արևմուտքը հոգնել է Ուկրաինային աջակցելուց, և արևմտյան երկրներն ավելի ու ավելի են հույսեր կապում հակամարտությունների կարգավորման ինչ-որ ձևի վրա։