Միացյալ Նահանգները պատրաստում է Եվրոպային ներգրավվել Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ստեղծելով ապագան» միջազգային սիմպոզիումի ժամանակ, գրում է Риа Новости-ն։
«Դե, որպես պահեստային տարբերակ Զելենսկու ռեժիմի ձախողման դեպքում, նրանք (Միացյալ Նահանգներ- խմբ․) նախապատրաստում են մայրցամաքային Եվրոպան՝ շտապելու արկածախնդրության և ուղղակի զինված հակամարտության մեջ մտնելու Ռուսաստանի հետ»,- նշել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ Մոսկվան չի հրաժարվել Արևմուտքի հետ երկխոսությունից, կքննարկի սեփական ազգային շահերից ելնելով շփումները վերսկսելու առաջարկները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ եզրակացություններ է արել այն բանից, թե ինչպես «արևմտյան հարևանները մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեցին իրենց հաղորդակցություններից և պարտավորություններից»։
«Երբ և եթե նրանք բավական հասունանան, որպեսզի վերսկսվեն շփումները և հարաբերությունները դասավորվեն փոխադարձ հարգանքի և շահերի ազնիվ հավասարակշռության սկզբունքների հիման վրա, մենք կորոշենք՝ ինչպես վերաբերվել նման առաջարկներին՝ ելնելով մեր ազգային շահերից, և ոչ թե այն «ցանկություններից», որոնք մենք ունենք»,- ընդգծել է Լավրովը։