Հետևեք մեզ։

Խմբագրված․ ֆեյսբուքյան էջը պատկանում է Վրաստանի նախագահին

15:41, 04 նոյեմբեր 2024
Խմբագրված․  ֆեյսբուքյան էջը պատկանում է Վրաստանի նախագահին

CivilNetCheck-ը հայտնում է, որ խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին։

Մինչ այս հրապարակումը՝ Hayastan.news-ը դիվանագիտական աղբյուրներից ճշտելով հրապարակել էր, որ  Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլի էջում՝ Լոռին «պատմական Վրաստանի» մաս համարելու մասին հրապարակումը, Վրաստանի նախագահի հետ առնչություն չունի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի իր անուն-ազգանունով գրանցված այդ օգտահաշվի հետ։

Վրաստանի նախագահի պաշտոնական էջում հայկական տարածքներին վերաբերող որևէ գրառում չկա։

Սակայն, CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։

 

Գործընկերների հրապարակումից հետո՝ հաշվի առնելով Վրատսանի նախագահական գրասենյակի պաշտոնական հաստատումը, Hayastan.news-ը խմբագրել է հրապարակումը։

Վերլուծական