ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մանրամասներ է հայտնել թուրք նախարարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ․
«Ես աշխատանքային հանդիպում ունեցա թուրք գործընկերոջ հետ։ Խոսել ենք առկա հնարավորությունների և ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում և օգտագործվելու դեպքում ինչ հնարավորություններ կարող են բացել մեր երկրների համար»,- ասաց Սանոսյանը և հավելեց, որ բավականին լավ, արդյունավետ հանդիպում էր։
Նա նշեց, որ եթե հասնեն այն փուլին, որ պետք են արդեն նախնական ուսումնասիրությունները դառնան նախագծեր, ավելի մեծ ծավալով կներգրավվեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում էր ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: