Կասպից ծովի Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող հատվածում Ադրբեջանի ռազմածովային ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մի խումբ անձնակազմի և նավերի մասնակցությամբ անցկացվել է համատեղ մարտավարական «ԱԶԻՐԵՔՍ-2024» զորավարժություն։
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Իրանա-ադրբեջանական ռազմական համագործակցության ամրապնդմանն ուղղված ուսումնավարժանքի ընթացքում իրականացվել են փրկարարական և բժշկական օգնության միջոցառումներ նավերի վթարների ժամանակ, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքների և նավերի անվտանգության ապահովման վերաբերյալ։