Հետևեք մեզ։

100 դրամանոց մետաղադրամների վերաբերյալ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

16:39, 04 նոյեմբեր 2024
100 դրամանոց մետաղադրամների վերաբերյալ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել պահանջվող անվանական արժեքներով, ինչպես նաև փոխանակել թղթադրամները և մետաղադրամները»։