ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում զրուցել է զոհված զինծառայողների երեխաների հետ՝ ընդգծելով նրանց հայրերի խիզախությունը։
Ազգային միասնության օրը նա ծաղիկներ է դրել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին, ապա զրուցել կամավորների և երիտասարդ ակտիվիստների հետ։ Վերջիններիս թվում են եղել հատուկ ռազմական գործողության մասնակիցների երեխաներ։
Բացի այդ, նա զրուցել է Կիտեժ որոնողական խմբի ակտիվիստի հետ, որը զբաղվում է Հայրենական մեծ պատերազմի անհայտ կորած զինվորների հիշատակը հավերժացնելու գործով։
Պուտինը հետաքրքրվել է ակտիվիստների աշխատանքով, շնորհակալություն հայտնել ու սեղմել ջոկատի ներկայացուցչի ձեռքը։