Հետևեք մեզ։

Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը. Երևանի քաղաքապետարան

18:13, 04 նոյեմբեր 2024
Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը.  Երևանի քաղաքապետարան

Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ: Տապալված ծառերը հեռացվում են տեղում՝ համապատասխան կառույցների որոշմամբ։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

 

Պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև  ձևախեղված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։ 

 

Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում,  թեև այն առաջին հերթին իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումով է արվում։ 
Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ: