Հետևեք մեզ։

«Պատմության լուռ վկաները»՝ գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին

18:54, 04 նոյեմբեր 2024
«Պատմության լուռ վկաները»՝ գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին
«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
 
 
Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։
 
Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն:
 
 
Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել հայկական հուշարձանների գիտականորեն հիմնավորված փաստագրումը։
 
 
Ծրագրի հիմնական նպատակն է վավերագրել վտանգված հուշարձանային ժառանգությունը՝ դրանով իսկ նպաստելով վերջինիս պահպանությանը։