Հետևեք մեզ։

ՄՍԾ-ն տարածքային կենտրոնները կարևոր դերակատարում են ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք փնտրելու հարցում. Նարեկ Մկրտչյան

19:38, 04 նոյեմբեր 2024
ՄՍԾ-ն տարածքային կենտրոնները կարևոր դերակատարում են ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք փնտրելու  հարցում. Նարեկ Մկրտչյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված 9112 անձանցից ավելի քան 4860-ը տեղավորվել են աշխատանքի. 3694-ը՝ գործազուրկի կարգավիճակով։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը։ 

 

«Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  4862 անձ, որից միայն 1680-ը պետական ծրագրի շրջանակներում»,-մանրամասնեց Մկրտչյանը՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը։ 

 

Նախարարի դիտարկմամբ՝ ՄՍԾ-ն տարածքային կենտրոնները կարևոր դերակատարում են ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք փնտրելու և այլ հարցերում խորհրդատվության մատուցման և ուղղորդման համար։