Այսօր առավոտյան Երևանի Հերացու փողոցում տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Երևանի բնակիչ 33-ամյա Բաբկեն Ա․-ն փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Սակայն Երևանի բնակիչ 64-ամյա Նարինե Բ․-ն հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։