Հետևեք մեզ։

Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության ցույցը. պահանջում են չեղարկել  խորհրդարանական ընտրությունների արդյունքները

20:37, 04 նոյեմբեր 2024
Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության ցույցը. պահանջում են չեղարկել  խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում են չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

 

Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղից երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք։

 

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունն ուժեղացրել է օրենսդիր մարմնի շենքի հսկողությունը։