Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել

20:52, 04 նոյեմբեր 2024
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել Քրեակատարողական հիմնարկից:

Hayastan.news-ի այս տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը` նշելով, որ Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել պատժի ամբողջական կրումից հետո:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հոդվածով, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

 

Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին Սարգսյանն հանձնվել էր Հայաստանին:

 

2022-ին դատարանը նրան դատապարտել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման` Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` այդ ժամկետում հաշվակցվել էր նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը:

Վերլուծական