Հետևեք մեզ։

Ուկրաինան ավելի, քան երբևէ՝ մոտ է կանգնած ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Կիեւում

21:47, 04 նոյեմբեր 2024
Ուկրաինան ավելի, քան երբևէ՝ մոտ է կանգնած ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Կիեւում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այցով Կիևում է։ Նրա այցի  մասին չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Կիևում Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան «ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», հատուկ ընդգծել է նաև, որ ձմռանն ընդառաջ՝ հավելյան 170 միլիոն եվրո են ուղղել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։

 

Գերմանիայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Բերբոքը Կիևում ասել է նաև, թե «Ուկրաինան ավելի, քան երբևէ՝ մոտ է կանգնած ԵՄ-ին»։

 

2022 թվականի փետրվարին սկսված հատուկ ռազմական գործողությունից ի վեր սա Բերբոքի 8-րդ այցն է Ուկրաինա։