Հետևեք մեզ։

ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կգործուղվի Հունգարիա

21:57, 04 նոյեմբեր 2024
ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կգործուղվի Հունգարիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը  մեծ պատվիրակությամբ կգործուղվի Բուդապեշտ (Հունգարիա):

 

Ալեն Սիմոնյանի հետ գործուղվելու են պատգանավորներ՝ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Աշխեն Հայրապետյանը եւ ԱԺ այլ աշխատակիցներ:

 

Նշենք, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (4 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Գործուղման հետ կապված գիշերավարձի (7 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը: