Հետևեք մեզ։

Սևանի ափին ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ (լուսանկարներ)

23:13, 04 մայիս 2023
Սևանի ափին ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ (լուսանկարներ)

Մայիսի 4-ին, ժամը 19։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Հ․)։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները