Վալենսիայի Ինքնավար Համայնքի իշխանությունները ջրհեղեղների հետևանքների պատճառով չեղյալ են հայտարարել դասերը:
Տրանսպորտային երթևեկության լուրջ սահմանափակումներ են մտցվել: Իշխանությունները կոչ են արել աշխատանքները մեծամասամբ իրականացնել հեռավար և խուսափել անձնական մեքենաների օգտագործումից։
Դեռևս պահպանվում է եղանակային վտանգի պատճառով նախազգուշացումը։ Բնակչությանը խորհուրդ է տրվել մնալ տանը։ Նաև երկու օրով երկարաձգվել է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումը Վալենսիա մտնող և այնտեղից դուրս եկող հիմնական ճանապարհների կոլապսի վտանգի պատճառով։
Ըստ արտակարգ օգնության ծառայության, տուժած շրջաններում տեղակայված է մոտ 5000 զինվորական և մոտ 2100 տեխնիկական միջոց: Մասնագետներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման 95 %-ը, սակայն 12 մունիցիպալիտետներում նախկինի նման չկա գազամատակարարում։ Դեռևս փակ է երթևեկությունը տարածաշրջանի մի շարք ավտոմայրուղիներում։
Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են