ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
«Շատ կարևոր որոշում.
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Gurgen Petrossian -ին և վարչության անդամ, փաստաբան Christian Mkhitaryan-ին՝ իրենց ներդրած ջանքերի համար:
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»։