Հետևեք մեզ։

Ինչ են խոսել ՔՊ-ական տիկնայք Անդրանիկ Քոչարյանի մասին ՔՊ նիստում. «Հրապարակ»

08:16, 05 նոյեմբեր 2024
Ինչ են խոսել ՔՊ-ական տիկնայք Անդրանիկ Քոչարյանի մասին ՔՊ նիստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել, վերջինիս դեմ ամենատպավորիչ ու հասցեական ելույթներն ունեցել են հատկապես սորոսականները եւ, մանավանդ, երկու պատգամավոր տիկնայք՝ իր թուրքական կապերով հայտնի Մարիա Կարապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած պաշտպանության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

 

Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: