«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։ Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։ Հավանաբար, այսպիսով փորձում է իր նկատմամբ կանանց մոտ բարեհաճ վերաբերմունք ստեղծել։
ՔՊ-ում, սակայն, հումորի եւ զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը, մանավանդ որ այդ հանդիպմանը, ՔՊ-ական փափկասուններից բացի, ներկա է եղել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: