Հետևեք մեզ։

Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից. «Իրավունք»

08:59, 05 նոյեմբեր 2024
Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ եւս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց:  Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում:

 

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հարազատներին, որպեսզի որեւէ ակցիայի չմասնակցեն եւ թույլ չտան իրենց լուսանկարներով ակցիաներ իրականացնել»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: