Հետևեք մեզ։

Աղազարյանի որդին նաև պաշտոնյա է. «Ժողովուրդ»

09:03, 05 նոյեմբեր 2024
Աղազարյանի որդին նաև պաշտոնյա է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերեւս ամենաառանցքային դրվագը հետեւյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաեւ պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերեւս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռեւս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության:

 

Մենք կհետեւենք զարգացումներին:

 

Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան եւ ստանալ ԱԱՀ-ն պետությունից, եւ դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով:

 

Իսկ Աղազարյանը, իմանալով օրենքի բացի մասին, ոչ թե ձգտել է շտկել սխալը իր լիազորությունների շրջանակում, այլ ձգտել է օգուտ քաղել՝ ընտանեկան բիզնես կազմակերպելով: Սա եւս ենթադրյալ ապօրինության մի ձեւ է, որը պետք է քննության առարկա դառնա»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: