Հետևեք մեզ։

Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում. Սիրուշո

09:10, 05 նոյեմբեր 2024
Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում։ Այս տեսահոլովակի հագուստի համար հիմք էի վերցրել Վասպուրականի տարազի մոտիվները, քանի որ նմանատիպ կտորներ Հայաստանում չեն արտադրվում, իսկ «հարևան» երկրից էլ չէի պատրաստվում գնել, գտա հնարավորինս մոտ տարբերակ և վրան ձեռքի աշխատանքով ավելացրեցինք դետալներ: Հետո անցա տղամարդկանց հագուստներին, այստեղ էլ փորձել էի պահել ընդհանուր խորհրդանշող էլեմենտները, ու որ այն դառնա ավելի ժամանակակից, փոխարինել էի դենիմով: Նման դեպքերում երկար ուսումնասիրում եմ այդ տարազները ու հետո փորձում եմ մտովի տեղափոխել այն մեր օրեր ու պատկերացնել, թե ինչպիսինը կլիներ: Հիմա շատ համառոտ գրեցի, բայց երկար պրոցես է։

 

Հայկական որևէ աղբյուր, եթե վերցնում եմ, լինի դա հագուստ, թե զարդ, նույնությամբ չեմ պահպանում՝ դրա համար կան այլ մասնագետներ, ես այն ներկայացնում եմ իմ աչքերով. ոչ թե կրկնում եմ այն ինչ եղել է այլ, հիմք ընդունելով ազգային էլեմենտները, ստեղծում եմ նորը՝ այսօրվանը»: