Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը:
Միջոցառմանը մասնակցում են կրոնական կենտրոնների ղեկավարներ՝ պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնյաներ, կրոնական և հասարակական գործիչներ, պետական, գիտական և կրոնական գործիչներ 55 երկրներից և 30 միջազգային կազմակերպություններից։
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-6-ը։ Միջոցառման մասնակիցները այցելելու են նաև բռնազավթված Արցախ։
Նշենք, որ Մայր Աթոռից հաղորդել էին, որ Գարեգին Բ-ն Բաքվում կրոնական կազմակերպությունների առաջնորդների հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել։