Այսօր ԱՄՆ-ն ընտրում է իր 47-րդ նախագահին։ Այս ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն է, Հանրապետական կուսակցության թեկնածուն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե հաղթի Հարիսը, ապա նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին նախագահը։
ԱՄՆ ընտրությունների արդյունքները երբեմն հայտարարվում են ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամվա ընթացքում, սակայն այս տարվա լարված մրցակցությունը կարող է ավելի երկար սպասեցնել տալ:
Նախագահի պաշտոնում հաղթելու համար Հարիսին և Թրամփին անհրաժեշտ է առնվազն 270 ընտրական ձայն։ Յուրաքանչյուր նահանգ քվեարկությունն անցկացնում է առանձին և ձայների մեծամասնությամբ որոշում, թե այդ նահանգի ընտրիչներն ում են տալու իրենց ձայնը։ Ընտրիչների ընդհանուր թիվը 538 է։ Որքան մեծ բնակչություն ունի այդ նահանգը, այնքան շատ են այնտեղ ընտրիչները։ Ընտրիչները կքվեարկեն դեկտեմբերի 16-ին, իսկ հունվարի 6-ին արդյունքները կհաստատի ամերիկյան օրենսդիր մարմինը։ Եթե ոչ մի թեկնածու չի ստանում մեծամասնություն, ապա պայմանական ընտրություններ են անցկացվում Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախագահին ընտրելու համար, իսկ Սենատը՝ փոխնախագահին ընտրելու համար: