Կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այս մասին նշված է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության մեջ:
Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը չեն հայտագրվել, նույնպես կստանան ծանուցում էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, որպեսզի մասնակցեն կամավոր ատեստավորմանը։