Չկա իմ կողմից նման բան, որ ես որևէ տեղ դիմած լինեմ պարոն Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Ես դժգոհություն չունեմ ՔՊ խմբակցության որևէ պատգամավորից»,- ասել է նա և հիշատակել, որ ՔՊ խմբակցության ղեկավարը հաղորդել է, որ կա կարգապահական վարույթ լսումների վերաբերյալ։
Ըստ պատգամավորի՝ մամուլում տարբեր ժամանակներում տարբեր անձանց անուններ են շրջանառվում։
«Եթե մամուլը սքրոլ անենք, մի ամիս առաջ էլ այլ մարդու մասին էր։ Պարբերաբար փոխվում են, սրանից առաջ պարոն Աղազարյանի թեման էր»,- ասաց Գաբրիելյանը։