Հետևեք մեզ։

«Ադրբեջանը կարող է ստիպել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր». Ադրբեջանի ԱԽ քարտուղարը սպառնացել է Հայաստանին

13:16, 05 նոյեմբեր 2024
«Ադրբեջանը կարող է ստիպել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր». Ադրբեջանի ԱԽ քարտուղարը սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը ադրբեջանական թերթում հրապարակված հոդվածում սպառնացել է Հայաստանին։

Նրա խոսքով՝ «Բաքուն կարող է ստիպել Երեւանին կնքել խաղաղության պայմանագիր, սակայն Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ կարեւոր է ոչ միայն կնքել, այլեւ ապահովել այս համաձայնագրի դրույթների իրական կատարումը»։


«Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական հզորության կենտրոն, կարող է ստիպել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասվում է Ուսուբովի հոդվածում։


Դրանում նշվում է, որ խնդրի լուծումը փոխվստահության հասնելու, ինչպես նաև «Հայաստանին օտար հովանավորների վնասակար ազդեցությունից ազատելու մեջ է, որոնք նրան տանում են լիակատար ձախողման»։